Շալվա Պապուաշվիլի. Քննչական հանձնաժողովների հարցը դարձել է աբսուրդի թատրոն, որի նպատակը քաղաքական սկանդալներ ստեղծելն է, կոչ եմ թարգել աբսուրդի թատրոնը և ներգրավվել առաջարկությունների իրականացմանը
Շալվա Պապուաշվիլի. Քննչական հանձնաժողովների հարցը դարձել է աբսուրդի թատրոն, որի նպատակը քաղաքական սկանդալներ ստեղծելն է, կոչ եմ թարգել աբսուրդի թատրոնը և ներգրավվել առաջարկությունների իրականացմանը

Մի խոսքով, քննչական հանձնաժողովների հարցերը դարձել են աբսուրդի թատրոն, ամեն քայլափոխի պահանջում են քննչական հանձնաժողով, հիմնական նպատակը քաղաքական սկանդալներ ստեղծելն է ոչ թե արդյունքով, այլ հենց գործընթացով, քանի որ այս գործընթացով նրանք ամեն օր շահարկումներ անելու հնարավորություն ունեն»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ ընդդիմությունը փորձում է հնարավորություն գտնել քաղաքական սկանդալներ կազմակերպելու համար։

«Սա անում են, երբ հարցը վերաբերում է Եվրամիության հետ հետագա ինտեգրացիոն քայլերին, որ մենք պետք է զբաղված լինենք 12 հանձնարարականների իրականացմամբ և ապաբևեռացում ցույց տանք նաև Եվրամիությանը։ Այս ֆոնին ընդդիմությունը միակ բանը, որ անում է, սկանդալներ ստեղծելն է, ինչ-որ հետաքննական խաղ խաղալը և այլն։ Ուստի կոչ եմ անում միայն մեկ բանի, գրեթե մեկ տարի է անցել 12 առաջարկությունների ներկայացումից, խորհրդարանական մեծամասնությունն ամեն օր աշխատում է դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, աշխատանքի մեծ մասը մեծամասնությունն է արել, ընդդիմությունը կա՛մ բոյկոտի մեջ էր, կա՛մ չէր կարող որևէ նշանակալի ներդրում ունենալ այս գործընթացում: Ես նրանց կոչ եմ անում դուրս գալ քաղաքական աբսուրդի թատրոնից և ներգրավվել այդ հանձնարարականների իրականացմանը»,- ասել է Պապաուշվիլին։