Շալվա Պապուաշվիլի. Կցանկանայի, որ Լիտվայի դեսպանատունը պարզաբաներ, թե ինչու է լիտվացի քաղաքական գործիչը հարձակվում Վրաստանի ոստիկանության վրա
Շալվա Պապուաշվիլի. Կցանկանայի, որ Լիտվայի դեսպանատունը պարզաբաներ, թե ինչու է լիտվացի քաղաքական գործիչը հարձակվում Վրաստանի ոստիկանության վրա

«Կցանկանայի, որ Լիտվայի դեսպանատունը բացատրեր, թե ինչու է լիտվացի քաղաքական գործիչը հարձակվում վրացական ոստիկանության վրա»,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, եվրախորհրդարանական Պետրաս Աուստրևիչուսի հայտարարությունը, ով պահանջում էր իմպիչմենտի ենթարկել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին և պարեկային ոստիկանության բաժնի պետ Վաժա Սիրաձեին. դա հարձակում է Վրաստանի ոստիկանությոան վրա:

«Երեկ մենք հերթական անգամ ականատես եղանք Վրաստանի ոստիկանության վրա հարձակումը Եվրախորհրդարանի պատգամավորի կողմից, ով միաժամանակ Լիտվայի ներկայացուցչական կուսակցության ներկայացուցիչ է կոալիցիայում։ Ոստիկանության վրա հարձակումը նշանակում է հարձակում պետության վրա, և ես կցանկանայի, որ Լիտվայի դեսպանատունը պարզաբաներ, թե ինչի հետ գործ ունենք, ինչու է լիտվացի քաղաքական գործիչը հարձակվում վրացական ոստիկանության վրա»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Բացի այդ, Պապուաշվիլիի պարզաբանմամբ, ցավոք, հիշում են Լիտվայի դեսպանի հայտարարությունը 2021 թվականին, երբ Նիկա Մելիային ձերբակալեցին, իսկ հետո նա անվանեց ոստիկանության գործողությունը բռնություն։

«Ստրասբուրգի դատարանն ավելի ուշ հաստատեց, որ սա օրինական միջոց է և ասաց, որ Լիտվայի դեսպանի այն ժամանակ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այնպես որ, վրացական ոստիկանության վրա հարձակվելու այս միտումները, Լիտվայի դեսպանի այն ժամանակվա հայտարարությունը, այժմ լիտվացի քաղաքական գործչի, որը միաժամանակ ազգային կուսակցության ներկայացուցիչ է, շատ տխուր է։ Լավ կլիներ, որ Լիտվայի դեսպանատունը պարզաբաներ այս հարցում, քանի որ սա քաղաքական, գաղափարական աջակցություն է այն «Մոլոտովի կոկտեյլներին», որ տեսանք անցյալ մարտին։ Դրանց թվում մենք տեսանք, որ «Մոլոտովի կոկտեյլի» ռոմանտիկացումը կատարվել է նույն Եվրախորհրդարանի կողմից կառավարվող «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» ֆինանսավորմամբ»,- ասել է Պապուաշվիլին։