Շալվա Պապուաշվիլի. Հիստերիա մի՛ ստեղծեք, իբր այսօր ինչ-որ օրենք ենք ընդունում, այն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, երեք ամիս է պետք եզրակացության համար
Շալվա Պապուաշվիլի. Հիստերիա մի՛ ստեղծեք, իբր այսօր ինչ-որ օրենք ենք ընդունում, այն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, երեք ամիս է պետք եզրակացության համար

Հիստերիա մի՛ ստեղծեք, իբր այսօր ինչ-որ օրենք ենք ընդունում, օրենքն ընդունում ենք առաջին ընթերցմամբ, ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, երեք ամիս է պետք եզրակացության համար,- ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ խորհրդարանի լիագումար նիստում:

Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, «Ժողովրդի ուժի» նախաձեռնած երկու օրենքներն էլ արդեն թարգմանված են և ստանալուն պես կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով։

«Երկու օրենքների նախագծերն էլ արդեն թարգմանված են, ստանալուն պես կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով, որից հետո կսպասենք նրանց կարծիքին։ Դուք գիտեք, որ այս ընթացակարգը կտևի մոտ երեք ամիս: Մի ստեղծեք այս հիստերիան, իբր այսօր ինչ-որ օրենք ենք ընդունում։ Խնդրում եմ, դադարեցրեք հիստերիան։ Օրենքն ընդունում ենք առաջին ընթերցմամբ, ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, երեք ամիս է պետք եզրակացության համար։ Այս հիստերիան պետք չէ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։