Շալվա Պապուաշվիլի. Հանրության մեջ հստակ երևում է, որ երկրների կառավարությունները սնվում են ուրիշների արցունքներով և ձեռքերով
Այն երկրների կառավարությունները, որոնք սնվում են ուրիշների արցունքներով և ձեռքերով, պարզ երևում են հասարակության մեջ,- սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ CNN-ին տված հարցազրույցին։
«Ինձ հիշեցրին պատժամիջոցներն ու Էստոնիան։ Չնայած ԱՄՆ պետքարտուղարն այս հարցազրույցում չի նշում, թե եվրոպական որ երկրի արտգործնախարարն իրեն ասել է, որ ավելի լավ կլիներ, եթե ուկրաինացիները սպասեին ևս մեկ տարի, կարծում եմ, հանրության մեջ պարզորոշ երևում է, թե որ երկրների կառավարություններն են սնվում ուրիշի արյունով, ուրիշի արցունքներով և ձեռքերով»,- գրում է Պապուաշվիլին։