Շալվա Պապուաշվիլի. Գիորգի Գախարիայի շարժումը չի կարողանա մրցակցել ոչ միայն «Վրացական երազանքի», այլ նաև ընդդիմադիր շատ կուսակցությունների հետ

18:01, 01.06.2021

Ըստ խորհրդարանական մեծամասնության անդամ Շալվա Պապուաշվիլիի, հասարակությունը «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան երեկվա հարցազրույցից որևէ արժեքավոր բան չի լսել:

«Մենք երեկ նոր կամ արժեքավոր ոչինչ չենք լսել: Նրա պահվածքն անհասկանալի էր: Ի վերջո, երեկ նրա բացատրություններից պարզ դարձավ, որ նա պարզապես խուսափել է պատասխանատվությունից այն օրը, երբ դատարանը որոշեց փոխել խափանման միջոցը՝ կապված Նիկա Մելիայի ձերբակալության հետ: Դա էր նրա հրաժարականի ամբողջ իմաստը: Երեկվա հարցազրույցը մեզ մեկ անգամ ևս ցույց տվեց, որ նրա նոր շարժումը լրացուցիչ բովանդակություն չունի», – ասաց Շալվա Պապուաշվիլին:

Նա նաև պատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք տեղական ընտրություններում Գախարիան կմրցակցի «Վրացական երազանք» կուսակցության հետ:

«Այս շարժումը չի կարողանա մրցակցել ոչ միայն «Վրացական երազանքի», այլ նաև ընդդիմադիր շատ կուսակցությունների հետ», – ասաց Շալվա Պապուաշվիլին:

Նմանատիպ