Շալվա Պապուաշվիլի. Բրյուսելն իրեն նույնացրել է բռնության և ապատեղեկատվության հետ, Բրյուսելի բյուրոկրատներն են դա արել, նրանք ոչնչացնում են Եվրամիության քար առ քար կառուցած հեղինակությունը

18:17, 28.11.2025

Դիտարկման հիմնական թեման այն է, թե որքանով են Արևմուտքում որոշ մարդիկ ձգտում կեղծիքը քաղաքականության մաս դարձնել։ Մենք մեկ տարի է, ինչ հետևում ենք կեղծիքին։ Բրյուսելի բյուրոկրատիան իր ֆինանսական և քարոզչական ռեսուրսներով փորձում է ուղեղները լվանալ Վրաստանում գործող կազմակերպություններին կամ նրանց հետևորդներին,- ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Բրյուսելն իրեն նույնացրել է բռնության, ապատեղեկատվության և քարոզչության հետ։

«Տարիներ կանցնեն, դա կմնա պատմության մեջ, և մենք դառը հեգնանքով կհիշենք, թե ինչպես են մարդիկ, որոշակի խումբ զոմբիացվել, ուղեղները լվացվել ստերով, և ինչ տեսք ուներ այս կեղծիքը, ինչպես էր այն շարժվում Թբիլիսիի փողոցներով՝ ԵՄ դրոշով։ Բրյուսելը կարողացել է իրեն նույնացնել բռնության, ապատեղեկատվության և քարոզչության հետ։ Հենց սա է արել Բրյուսելի բյուրոկրատները՝ նրանք ոչնչացնում են ԵՄ-ի քար առ քար կառուցած հեղինակությունը», – ասաց Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ