Շալվա Պապուաշվիլի. Բրյուսելի՝ Վրաստանի հետ բանակցություններ սկսելու ձախողումն արդեն իսկ ակնհայտորեն քաղաքական պատասխան քայլերի և խոչընդոտների նշաններ է պարունակում
Մինչ արտոնագրված տեղական «Թափանցիկություն Վրաստան» ՀԿ-ն, Շվեդիայի ֆինանսավորմամբ, փորձում է ապակայունացնել Վրաստանը, իսկական Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակում է կոռուպցիայի ընկալման նոր համաշխարհային ինդեքս: Հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են Բրյուսելի կեղծավորությունն ու երկակի ստանդարտները,- սոցցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ըստ Պապուաշվիլիի, մինչ Բրյուսելի որոշ պաշտոնյաներ փորձում են սերմանել Վրաստանի «հետամնացության» ընկալումը, փաստերը հակառակն են ապացուցում։
«Վրաստանը առաջ է անցել ԵՄ յոթ անդամ երկրներից և ՆԱՏՕ-ի 11 անդամներից։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության թեկնածուներին, գուշակեք, թե քանի՞սն ենք առաջ: Վրաստանի հետ բանակցություններ սկսելու Բրյուսելի ձախողումը պարզապես անարդար չէ, այն արդեն իսկ ակնհայտորեն կրում է քաղաքական հակադարձման և խոչընդոտման նշաններ»,- գրում է Պապուաշվիլին։