Շալվա Պապուաշվիլի.Ազգային շարժումը մարդ չունի, որ մեզ մոտ գա և քննարկի
«Միացյալ ազգային շարժման» անդամներն ընդհանրապես որևէ հիմք չունեն մեզ մոտ գալու և քննարկմանը մասնակցելու համար. Նրանք ասում են՝ դուք լեգիտիմ չեք, կառավարվում եք Կրեմլից, ապա ինչի՞ մասին են գալու խոսեն՝ գների՞, ասեն՝ կառավարությունը հարկերը թող այսպես իջեցնի, օրենքը՝ այսպես փոխի՞, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ քննարկում կլինի նրանց հետ, ովքեր հարգում են սահմանադրական կարգը և պատրաստակամություն են հայտնում։
«Ժամանակին ռադիկալները դրսից հանձնարարությամբ փակեցին ցանկացած քննարկում, ինչը տարբեր ժամանակներում հաստատվել է փաստերով։ Նրանց նպատակը քննարկումը չէ, այլ միայն կարգախոսներ բղավելը։ Մեր նպատակը առարկայական քննարկումն է։ Կարծում եմ՝ դուք էլ հասկանում եք, ում է թույլ տրված և ով ունի գիտելիք նման քննարկման համար։ Իհարկե, ռադիկալ ընդդիմությունն ու «Միացյալ ազգային շարժումը» քաղաքական պատրաստակամություն չունեն առարկայական քննարկման համար։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ «Միացյալ ազգային շարժումը» կգա մեզ հետ բանավեճի, կքննարկի կրթական բարեփոխում, կասի՝ խորհրդարանն օրենքը թող այսպես փոխի, երբ միևնույն ժամանակ ասում են՝ դուք լեգիտիմ չեք, կառավարվում եք Կրեմլից։ Այդ դեպքում ինչպե՞ս նստես և քննարկես, նրանք պարզապես կգան կռվի։ Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարող, իրենք իրենց փակուղու մեջ են։ Այս մարդիկ չեն ընդունում սահմանադրական կարգը, և այս գործընթացին լեգիտիմություն տալ չպետք է։ Մեզ մոտ գալու և քննարկմանը մասնակցելու որևէ հիմք չունեն։ Թե՞ դրոշներով են գալու։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ «Միացյալ ազգային շարժումը» գա ու գների մասին խոսի, ասի՝ կառավարությունն այսպես իջեցնի հարկը, օրենքը՝ այսպես փոխի՞։ Քննարկում կլինի նրանց հետ, ովքեր հարգում են սահմանադրական կարգը և պատրաստակամություն են հայտնում», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։