Շալվա Պապուաշվիլի. «Ազգային շարժման» կողմից օրենսդրորեն սահմանված բարոյական և մարդկային անոմալիան, որը զրպարտության զոհին ստիպում էր արդարանալ, ավարտված է
«Ազգային շարժման» կողմից օրենսդրորեն սահմանված բարոյական և մարդկային անոմալիան, որը զրպարտության զոհին ստիպում էր արդարանալ, ավարտված է, – այս մասին գրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ այս ամենաեվրոպական նորմին տարիներ շարունակ պաշտպանել են ոչ միայն Սահակաշվիլիի հետևորդները, այլ նաև Եվրոպայից ֆինանսավորվող որոշ «ՀԿ-ներ»։
«Խորհրդարանի ընդունած փոփոխություններն ուժի մեջ մտան։ Այսօրվանից օրենքը պաշտպանելու է զրպարտության զոհին, ոչ թե զրպարտողին։ «Ազգային շարժման» կողմից օրենքով ներդրված բարոյական և մարդկային անոմալիան, որը զրպարտության զոհին ստիպում էր արդարանալ, ավարտված է։ Որոշ ՀԿ-ների բողոքը հստակ ցույց է տալիս, որ այսքան տարի հենց Եվրոպայից ֆինանսավորվող այդ ՀԿ-ներն էին պաշտպանում այս ամենաեվրոպական նորմը Սահակաշվիլիի կողմնակիցների հետ միասին», – գրել է Շալվա Պապուաշվիլին։