Շալվա Պապուաշվիլի.Այսօր հանրությունը կպարզի, թե «Վրացական երազանք»-ը ինչպիսի քսանյակով է մասնակցում ընտրություններին, իսկ մի քանի շաբաթից կներկայացվի ամբողջ ցուցակը

15:40, 10.09.2024

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ այսօր հայտնի կդառնա «Վրացական երազանքի» ընտրական ցուցակի առաջին քսանյակը, իսկ ամբողջական ցուցակը կներկայացնեն մի քանի շաբաթից։

«Առաջին  քսանյակը կներկայացվի ժամը 20:00-ին, այդ ժամանակ մեր հասարակությունը կիմանա, թե «Վրացական երազանք»-ը ինչպիսի դասակ է մասնակցում ընտրություններին։ Շուտով, մի քանի շաբաթից էլ կներկայացնենք ամբողջ ցուցակը։

Շնորհանդեսի ողջ էությունը ցուցակի ոչ թե նախապես, այլ շնորհանդեսի ժամանակ հայտարարելն է։ Ժամը 20:00-ին այդքան մարդ է իզուր չի հավաքվելու: Ժամը 20:00-ին մի քանի ժամ է մնացել, կարծում եմ՝ արժե սպասել, որպեսզի տեսնել «Վրացական երազանք»-ի առաջին քսանյակը»,- լրագրողներին ասել է Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ