Շալվա Պապուաշվիլի. Անօրինական միգրացիային նպաստող ցանկացած անձ համարվում է Վրաստանի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող
Շալվա Պապուաշվիլի. Անօրինական միգրացիային նպաստող ցանկացած անձ համարվում է Վրաստանի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող

«Ցանկացած մարդ, որը ներգրավված է անօրինական միգրացիայի խթանման մեջ, փաստորեն խարխլում է Վրաստանի ընդհանուր զարգացումը», – այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Պապուաշվիլուն հարց է տրվել «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի անդամ Լաշա Ցանավայի ձերբակալության վերաբերյալ, ով, ըստ մեղադրանքի, բնակության թույլտվության դիմաց խաբեությամբ տիրացել է օտարերկրյա քաղաքացու գումարին։

«Ընդհանուր առմամբ, փաստը և մեղադրանքը վերաբերում են անօրինական միգրացիային։ Մի կողմից, սա ժամանակակից աշխարհի մարտահրավերներից է, իսկ մյուս կողմից՝ հենց այս հարցն է կարևոր առանց վիզայի ռեժիմի պահպանման համար Եվրամիության հետ, որպեսզի Վրաստանը թույլ չտա անօրինական միգրացիա։

Ուստի ցանկացած մարդ, որը ներգրավված է անօրինական միգրացիայի խթանման մեջ, պետք է համարել, որ խարխլում է Վրաստանի ընդհանուր զարգացումը», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։