Շալվա Պապուաշվիլի. 2012 թվականից հետո Վրաստանը մեծ քայլեր արեց և առաջադիմեց Մարդկային զարգացման ինդեքսում 11 աստիճանով
Շալվա Պապուաշվիլի. 2012 թվականից հետո Վրաստանը մեծ քայլեր արեց և առաջադիմեց Մարդկային զարգացման ինդեքսում 11 աստիճանով

«Վրաստանը շարունակում է մարդկային զարգացման ինդեքսի վերընթաց հետագիծը և երրորդ տարին անընդմեջ պահպանում է «Մարդկային զարգացման շատ բարձր մակարդակի» վարկանիշը»»,- այս մասին գրառում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին

Ինչպես գրում է Պապուաշվիլին, 2012 թվականից հետո Վրաստանը մեծ քայլերով առաջ գնաց և մարդկային զարգացման ինդեքսում առաջադիմեց 11 աստիճանով։

«Աշխարհում 60-րդ տեղով Վրաստանը առաջ է անցել Եվրամիության մեկ անդամից և թեկնածու վեց երկրներից։ Վրաստանի կայուն առաջընթացն արտացոլում է տնտեսական, սոցիալական և ընտրության ազատությանն ուղղված ջանքերը: Նշենք, որ 2012 թվականին Վրաստանը նահանջել է 71-րդ հորիզոնական։ Այդ ժամանակից ի վեր մեր երկիրը մեծ քայլեր է կատարել առաջ և առաջադիմել մարդկային զարգացման ինդեքսում 11 աստիճանով։ Հատկանշական է, որ Վրաստանը միակն է Կովկասում «Մարդկային զարգացման շատ բարձր մակարդակով», -գրում է Շալվա Պապուաշվիլին։

Մարդկային զարգացման ինդեքսով Վրաստանը երրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել է «Շատ բարձր մարդկային զարգացում» խմբում։