Շալվա Նաթելաշվիլին Թեա Ծուլուկիանիի նկատմամբ հնչեցված մեղադրանքները հանրայնորեն կհերքի և կվճարի երկու լարի տուգանք
Շալվա Նաթելաշվիլին Թեա Ծուլուկիանիի նկատմամբ հնչեցված մեղադրանքները հանրայնորեն կհերքի և կվճարի երկու լարի տուգանք

Թբիլիսիի քաղաքային դատարանը լիովին բավարարել է Թեա Ծուլուկիանիի հայցը Շալվա Նաթելաշվիլու դեմ,- տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Դատարանի որոշման հիման վրա, «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդը այն հեռաստատեսություններով, որոնց միջոցով արդարադատության նախարարի հասցեին 2016 թվականի հոկտեմբերի 19-ին և նոյեմբերի 23-ին արել է վարկաբեկող հայտարարություններ, ստիպված կլինի հերքել սեփական կեղծ հայտարարությունները:

Գերատեսչության տեղեկությամբ, դատարանը բավարարել է նաև Թեա Ծուլուկիանիի պահանջը և բարոյական վնասի համար Շալվա Նաթելաշվիլուն սահմանել խորհրդանշական գումար՝ երկու լարի:

Դատարանը նշված վճիռը կայացրել է այսօր: