Շաքարաշվիլիի սպանության գործով դատապարտված անչափահասների հարազատները ցույց են անցկացնում Մցխեթայի շրջանային դատարանի դիմաց
Շաքարաշվիլիի գործով դատապարտված անչափահասների հարազատները հավաքվել են Մցխեթայի շրջանային դատարանի մոտ: Նրանք շենքին են մոտեեցել պաստառներով:
Ասում են, որ դատավոր Բիձինա Ստուրուան կողմնակալ որոշում է կայացրել Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված խմբային սպանության գործով:
Մցխեթայի շրջանային դատարանը մարտի 9-ին Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված խմբային սպանության գործով բոլոր հինգ ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց:
Գործը քննող դատավոր Բիձինա Ստուրուայի որոշմամբ, Արչիլ Գագնիձեն, Վախթանգ Չիքովանին և Նիկոլոզ Ռևազիշվիլին դատապարտվել են 16-16 տարի ազատազրկման: Դատավորն այսօր որոշելու է պատժի չափը երկու անչափահասների՝ Ա.Ք.-ի և Զ.Խ-ի համար: