«Սփերո Հոլդինգի» հիմնադիր Գիվի Ծուլեիսկիրիին և «Սփերո Ինվեստի» տնօրեն Գիորգի Մուրուսիձեին խափանման միջոց է սահմանվել ազատազրկումը
Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կալանք է կիրառել «Սֆերո Հոլդինգ»-ի հիմնադիր Գիվի Ծուլեիսկիրիի և «Սֆերո Ինվեստ»-ի տնօրեն Գիորգի Մուրուսիձեի նկատմամբ։
Այս որոշմամբ դատավորը բավարարել է դատախազության միջնորդությունը։
Գիորգի Մուրուսիձեին կալանքը կիրառվել է անբացակայաբար։
Նախնական դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին։
Դատախազության տվյալներով՝ «Սփերո Հոլդինգ»-ի հիմնադիր Գիվի Ծուլեիսկիրին ձերբակալվել է՝ ծառայողական դիրքը օգտագործելով, նախնական համաձայնությամբ խմբի կողմից քաղաքացիներին պատկանող խոշոր գումարների խաբեությամբ յուրացման փաստով։
«Սփերո Ինվեստ»-ի տնօրեն Գիորգի Մուրուսիձեի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։
Դատախազության հայտարարության համաձայն՝ մեղադրյալների գործողությունների արդյունքում քաղաքացիներին հասցված վնասը կազմում է 12 միլիոն լարի։