Սև ծովում, Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Պալաուի դրոշի ներքո նավարկող «Էլբուս» նավթատարը
Սև ծովում, Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Պալաուի դրոշի ներքո նավարկող «Էլբուս» նավթատարը

Սև ծովում, Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է Պալաուի դրոշի ներքո նավարկող «Էլբուս» նավթատարը,- այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Տանկերի վերին տախտակամածը վնասվել է։ Հարձակումը տեղի է ունեցել Կաստամոնու նահանգի Աբանա շրջանի մոտակայքում։

Հարձակումից հետո նավը տագնապի ազդանշան է ուղարկել, որից հետո դեպքի վայր են ժամանել Թուրքիայի առափնյա պահպանության աշխատակիցները և տանկերը տարել Ինեբոլու նավահանգիստ։

Թուրքական լրատվամիջոցները ոչինչ չեն հաղորդել «Էլբուսի» երթուղու մասին։

Ուկրաինական Telegram ալիքները հաղորդում են, որ խոսքը ռուսական «ստվերային նավատորմի» պատկանող տանկերի մասին է, որը ուղևորվում էր դեպի Նովոռոսիյսկ։