Սև ծովում 5 բալանոց փոթորիկ է,- այս մասին լրատվությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է, որ Սև ծովում հայտարարված է փոթորկային իրավիճակ: Այս րոպեներին գրանցվել է 5 բալ: Ալիքների բարձրությունը հասել է 4 մետրի: Սև ծովում լողալն արգելվում է: Բոլոր փրկարարական աշտարակների վրա բարձրացվել են կարմիր դրոշները: Լողալ կթույլատրվի այն դեպքում, երբ փրկարարական աշտարակների վրա կբարձրացվեն սպիտակ դրոշները»,-հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Նրանց լրատվությամբ արգելքը գործելու է մինչև սեպտեմբերի 9-ը, ժամը 10:00-ն:
Հեղինակ -
Edgar Barsegyan