Սեուլում ասում են, որ Հյուսիսային Կորեան Ուկրաինա է ուղարկել ևս 3000 զինվորական
Հյուսիսային Կորեան Ուկրաինա է ուղարկել ևս մինչև 3000 զինծառայող, հայտնում է Սեուլը։
Ըստ նրանց՝ Փհենյանը շարունակում է Ռուսաստանին հրթիռներ, հրետանի, զինամթերք մատակարարել։ Այդ թվում՝ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ։
Ինչ վերաբերում է առաջին փուլով ուղարկված 11000 կորեացի զինվորականներին, ապա լրատվամիջոցների տվյալներով՝ 4000-ն արդեն սպանվել կամ վիրավորվել է։