Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր. Նիկոլ Փաշինյան
Երևանում ակցիայի մասնակիցները լքել են կառավարության նստավայրի տարածքը: Նրանք երթով գնում են դեպի Խանջյան փողոց:
Ընդդիմախոս պատգամավոր և ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի խոսքով, նրանք փոխում են մարտավարությունը:
«Չենք փակի ճանապարհը, մայթեզրի երկու կողմերում կկանգնենք և վարորդներին կդիմենք խոսքերով. Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր: Տեսնենք, ինչ կլինի»,- հայտարարել է Փաշինյանը:
Արդեն մի քանի օր է, Երևանում ընթանում են ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անցկացվող բողոքի ցույցերը: Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հակառակորդներն Երևանում անցկացնում են հանրահավաքներ: Հայաստանի Ազգային Ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետի պաշտոնում:
Այսօր առավոտյան ցուցարարները հավաքվել էին կառավարության տան մոտ, որից հետո Հայաստանի հատուկջոկատայինները սկսել են դուրս հանել ցուցարարներին:
Հայաստանի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել էր ապրիլի 17-ին: