Սերժ Սարգսյանը կոչ է արել ընդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ
Վրդովված եմ երկրի ներսում ընթացող քաղաքական գործընթացների կապակցությամբ: Կորուստներից խուսափելու համար կոչ եմ անում Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի մոտ,- այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Սերժ Սարգսյանը վստահ է, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են աջակցել նման բանակցության ձևավորմանը:
Վարչապետի խոսքերով, խաղաղ ակցիաների և երթերի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է և իշխանությունները հարգում են այդ իրավունքը: Սակայն ինչպես նշել է նա, քաղաքացիական ակցիաները դուրս են եկել օրենքով սահմանված նորմերի սահմաններից և ստացել անարխիայի տեսք:
Սերժ Սարգսյանի խոսքերով, այս երևույթները վտանգ են սպառնում քաղաքացիական կարգ ու կանոնին և հայ հասարակությանը կանգնեցնում անհարմար դրության մեջ: Նրա հայտարարությամբ, ցուցարարները պետք է գիտակցեն, որ այս երկրում նրանցից բացի, ապրում են, սովորում են, աշխատում են և հանգիստն են վայելում Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ:
Արդեն 9-րդ օրն է ինչ Երևանում ընդիմախոս պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ ընթանում են բողոքի ցույցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan