Սերտ համագործակցելու ենք բարեկամ երկրների հետ, որպեսզի բռնազավթված տարածաշրջաններում հանցագործություն իրականացրած անձանց նկատմամբ գործի դրվեն սահմանափակումներ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի լրատվությամբ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումը ծառայում էր դիվանագետների լրատվականացմանը ՝ «Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակի մասին:
Դավիթ Զալկալիանիի խոսքերով, դեսպաններին պարզաբանվել են այն չափանիշները, որի հիմքով ձևավորվել է ցուցակը:
«Մանրամասն պարզաբանել եմ այն, թե ինչ է նախատեսում Վրաստանի խորհրդարանի բանաձևը և Վրաստանի կառավարության որոշումը: Ինչ քայլեր պետք է ձեռնարկի Վրաստանը միջազգային համադաշնության հետ միասին:
Խոսել ենք նաև այն մասին, թե արդեն ինչ քայլեր են ձեռնարկվել: Կոնկրետ հիշեցրել եմ Եվրախորհրդարանի բանաձևը, որտեղ հստակ խոսվում է այն մասին, որ Եվրամիությունը և Եվրամիության անդամ երկրները պետք է ընդունեն համապատասխան պատժամիջոցներ այս ցուցակում հայտնված մարդկանց նկատմամբ:
Արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է սերտ համագործակցությունը բարեկամ երկրների հետ, որպեսզի բռնազավթված տարածաշրջաններում հանցագործություն իրականացրած անձանց նկատմամբ գործի դրվեն սահմանափակումներ»,-հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Դավիթ Զալկալիանին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպել է արտաքին գործերի նախարարությունում:
«Օթխոզորիա-Տատունաշվիլի» ցուցակը Վրաստանի կառավարությունը հաստատել է հունիսի 26-ին և այն ուղարկել խորհրդարան: Ցուցակում այս պահին մտցված է 33 անձ: Փաստաթղթի կատարման համար պատասխանատու գերատեսչություններն են արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan