Սերգեյ Եմելյանովը աշխարհի առաջնության եզրափակիչում է #1TVSPORT
Սերգեյ Եմելյանովը կիսաեզրափակիչ լողն ավարտեց առաջին տեղում և իրավունք ստացավ մասնակցելու եզրափակչին։
Նա պարակայակինգով 200 մետր տարածությունը հաղթահարեց 40.54 վայրկյանում և գրավեց առաջին տեղը։
Լեհաստանի Պոզնան քաղաքում տեղի է ունենում կանոե սպրինտի և պարակաոեի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցում են մոտ 700 մարզիկներ։
Եզրափակիչ լողը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 12:40-ին։