Մելանյա Թրամփ. Օլեշկիում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել երկու օր շուտ, դուրս է եկել դրա սահմաններից և ընդգրկել է նաև այլ տարածքներ, որպեսզի հումանիտար շարասյուները կարողանային անվտանգ տեղաշարժվել
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարությամբ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Օլեշկի քաղաքում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել նախատեսվածից երկու օր շուտ։
Նրա խոսքով՝ համաձայնագրի գործողության շառավիղը նույնպես ընդլայնվել է և դուրս է եկել Օլեշկի քաղաքի սահմաններից։
«Կրակի դադարեցումը սկսվել է։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով 16:00-ին։ Քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման և կրիտիկական նշանակություն ունեցող հումանիտար օգնության տրամադրմանն աջակցելու նպատակով գործընթացն ուժի մեջ է մտել նախատեսվածից երկու օր շուտ։ Կրակի դադարեցման համաձայնագրի աշխարհագրական շառավիղը դուրս է եկել Օլեշկիի սահմաններից և ընդգրկել է Խերսոնի մարզի այլ տարածքներ նույնպես, որպեսզի հումանիտար շարասյուները կարողանան անվտանգ տեղաշարժվել։ Սա հաստատել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը», – սոցիալական ցանցում գրում է Մելանյա Թրամփը։
Ի գիտություն՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ուկրաինայի Օլեշկի քաղաքում կրակի դադարեցման մասին համաձայնության էր հասել մի քանի օր առաջ։