Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայում հանդիպեց Կիմ Չեն Ընի հետ

22:22, 04.06.2025

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայում հանդիպեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը և Կորեական թերակղզում առկա խնդիրները, որից հետո Շոյգուն լքել է երկիրը։

Սա Շոյգուի երկրորդ այցն է երկիր վերջին երեք ամիսների ընթացքում։

Տեղեկության համար, Հյուսիսային Կորեան ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, և զենքից բացի, այն նաև մարդկային ուժ է տրամադրում։

Նմանատիպ