Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Մոսկվան գիտի, թե ինչպես չկնքել Դոնալդ Թրամփի հետ այնպիսի համաձայնագիր, որը Ռուսաստանին թակարդի մեջ կգցի

10:44, 15.04.2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան գիտի, թե ինչպես չկնքել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ այնպիսի համաձայնագիր, որը Ռուսաստանին թակարդի մեջ կգցի։

«Մենք լավ հասկանում ենք, թե ինչպիսին պետք է լինի երկկողմանի շահավետ համաձայնագիր, որից երբեք չենք հրաժարվել, և ինչպիսի համաձայնագիր կարող է դառնալ հերթական «թակարդ» մեզ համար», – նշել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Թրամփի արտաքին քաղաքականությունն հիմնված է ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանության վրա, սակայն նրա խոսքով՝ ամերիկացի նախագահը պատրաստ է երկխոսության այլ երկրների հետ, երբ այդ շահերը համընկնում են։

Լավրովը նման մոտեցումը գնահատել է որպես պրագմատիկ և արժանի քննարկման։

Նմանատիպ