Սերգեյ Լավրով. Երեկ ես Մարկո Ռուբիոյին տվեցի Զելենսկու, Շմիգալիի, Երմակի և Պոդոլյակի մեջբերումներից փոքրիկ հատվածներ, որտեղ նրանք ուղղակիորեն խոսում են «ռուսներին ոչնչացնելու» անհրաժեշտության մասին

15:00, 11.07.2025

«Երեկ Մարկո Ռուբիոյին փոխանցեցի Զելենսկու, Շմիգալի, Երմակի, Պոդոլյակի մեջբերումներից հատվածներ, որտեղ նրանք բացահայտ խոսում են «ռուսների ոչնչացման» անհրաժեշտության մասին՝ իրավական և, ամենակարևորը, ֆիզիկական իմաստով», – այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինային տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է՝ ռուս և ռուսախոս բնակչության բոլոր իրավունքները ճնշելու և ֆիզիկապես ոչնչացնելու համար նրանց, ովքեր չեն համամիտ այդ քաղաքականության հետ։

Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

«Այո, մենք խոսեցինք Ուկրաինայի մասին, վերահաստատեցինք այն դիրքորոշումը, որը նախագահ Պուտինը արտահայտել է, այդ թվում՝ հուլիսի 3-ին նախագահ Թրամփի հետ զրույցի ժամանակ», – նշել է Սերգեյ Լավրովը։

Նմանատիպ