Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ-ի բոլոր սկզբնական նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում և անտեսվում են, ՆԱՏՕ-ի երկրները և Եվրամիությունը ճգնաժամի մեջ են գցել կազմակերպությանը
ԵԱՀԿ-ի բոլոր սկզբնական նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում և անտեսվում են։ ՆԱՏՕ-ի երկրները և Եվրամիությունը ճգնաժամի մեջ են գցել կազմակերպությանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ժամանակ։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն դժվարին պահերին գլխավորում է քարտուղարությունը։
«Կազմակերպությունը Հելսինկյան ակտի 50-ամյակին մոտեցավ շատ խորը ճգնաժամի մեջ, որի մեջ մխրճվեցին ՆԱՏՕ-ի երկրներն ու Եվրամիությունը»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Սերգեյ Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը հույսը դնում է Ֆերիդուն Սինիրլիօղլուի փորձի ու իմաստության վրա՝ ամեն ինչ անելու՝ ԵԱՀԿ-ն իր սկզբնական սկզբունքներին վերադարձնելու համար։