Սերգեյ Լավրով. Ռուսաստանը տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ-ին ուկրաինական զինված ուժերի կողմից ռուսական էներգետիկ օբյեկտների ռմբակոծման մասին

21:54, 01.04.2025

Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկատվություն է տրամադրել ուկրաինական ուժերի կողմից ռուսական էներգետիկ օբյեկտների ռմբակոծման մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին տեղեկատվություն է տրամադրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից էներգետիկ օբյեկտների ռմբակոծման մասին, ինչը գործող մորատորիումի խախտում է։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն այսօրվա Անվտանգության խորհրդի նիստում նախագահին զեկուցել է Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու պայմանագրի խախտման մասին։

«Մենք խախտումների ցուցակը, որ ներկայացրել է Անդրեյ Բելոուսովը, հանձնել ենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին։

Լավրովը, սակայն, ընդգծել է, որ Ռուսաստանը չի խախտում մորատորիումը։

Նմանատիպ