Սերգեյ Լավրով. Պուտինը հստակ հայտարարեց, որ Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո հնարավոր չէ անգամ խոսել Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՌԴ նախագահը հստակ հայտարարել է, որ Կուրսկի շրջան ներխուժման փորձերից հետո հնարավոր չէ անգամ խոսել Ուկրաինայի հետ բանակցությունների մասին։
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Նախագահը հստակ ասել է, որ Կուրսկի շրջանի վրա հարձակումներից հետո, և ոչ միայն հարձակումներից, այլև Կուրսկի շրջանի տարածք ներխուժումից հետո բանակցությունները նույնիսկ չեն կարող քննարկվել։ Նախագահը նաև մի շատ կարևոր արտահայտություն է հնչեցրել, որի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել, որ մենք, իհարկե, մի փոքր ուշ կգնահատենք այս իրավիճակը»,- ասել է Լավրովը։