Սերգեյ Լավրով. ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի անվտանգության վրա, Մոսկվան գիտի, թե ինչպես ապահովել անվտանգությունը

20:55, 26.06.2025

ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի անվտանգության վրա, և Մոսկվան գիտի, թե ինչպես ապահովել իր անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ եվրոպական կառավարությունների կողմից պաշտպանական ծախսերը մեծացնելու ծրագրերը սպառնալիք են ներկայացնում տեղական հարկատուների համար, որոնց գումարները վերջին տարիներին արդեն օգտագործվել են Ուկրաինայում Ռուսաստանի հետ անիմաստ առճակատումը ֆինանսավորելու համար։

«Մենք գիտենք, թե ինչ նպատակներ ենք հետապնդում, չենք թաքցնում դրանք, բացահայտ հայտարարում ենք դրանց մասին, դրանք բացարձակապես օրինական են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ցանկացած մեկնաբանության տեսանկյունից։ Մենք գիտենք, թե ինչ միջոցներով ենք միշտ ապահովելու այդ նպատակների իրականացումը», – նշել է Սերգեյ Լավրովը։

Հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում անդամ պետությունները պարտավորվել են մինչև 2035 թվականը տարեկան իրենց համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը ծախսել պաշտպանության վրա։

Նմանատիպ