Սերգեյ Լավրով. Մոսկվան պատրաստ է փոխզիջումների գնալ Ուկրաինայի հարցը լուծելու համար, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը
Սերգեյ Լավրով. Մոսկվան պատրաստ է փոխզիջումների գնալ Ուկրաինայի հարցը լուծելու համար, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը

Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցը լուծելու համար, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը,- Պերվի կանալին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հասկանում ենք, և նախագահ Պուտինը բազմիցս ասել է դա, որ, վերջին հաշվով, կայուն համաձայնագրերը փոխզիջումներ են։ Մենք պատրաստ ենք դրանց փնտրել այն պայմանով, որ ապահովվեն մեր օրինական շահերը անվտանգության ոլորտում, ռուս ժողովրդի օրինական շահերը Ուկրաինայում և նման համաձայնագրերի մյուս մասնակիցների օրինական շահերը», – հարցազրույցում ասել է Լավրովը։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թրամփի վարչակազմը հասկանում է ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրները և հրապարակայնորեն հայտարարել է դրա մասին։ Նրա խոսքով՝ «կա փոխըմբռնում, որ Ղրիմում և այլ տարածքներում անցկացված հանրաքվեները չեն կարող անտեսվել»։

«Ցանկացած համաձայնագրում անհրաժեշտ է հաշվի առնել այս հանրաքվեի արդյունքները։ Թե որքանով՝ անմիջապես, աստիճանաբար՝ դա այլ հարց է։ Նրանք ճանաչել են մեր մոտեցումների էությունը և աշխատում են դրա հիման վրա», – նշել է Լավրովը։