Սերգեյ Լավրով. Մոսկվան կկանխի Արևմուտքի փորձերը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանից անջատելու համար
Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանից անջատել՝ ստեղծելով իր սեփական համագործակցության կառույցները, և Մոսկվան կկանխի նման փորձերը բոլոր հնարավոր միջոցներով, – Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է արել Մինսկում Եվրասիական անվտանգության երրորդ միջազգային համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ստեղծում են իրենց սեփական երկխոսությունները և համագործակցության կառույցները Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ, և Արևմուտքը ցանկանում է օգտագործել այդ կապերը ոչ թե փոխադարձ օգուտի, այլ այդ երկրներին Ռուսաստանից կտրելու համար: Մենք անպայման կկանխենք նման միտումները բոլոր հնարավոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական միջոցներով», – ասել է Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանը «երբեք չի համաձայնի այն փաստի հետ, որ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում իր դաշնակիցների և գործընկերների բարի կամքը չարաշահվում է» և որ նրանց «մղում են Ռուսաստանի հետ առճակատման, ինչը բացարձակապես անընդունելի է նրանց տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից»։