Սերգեյ Լավրով. Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բոլոր արտոնությունները կորցնելու ռիսկի տակ է
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բոլոր արտոնությունները կորցնելու վտանգի տակ է. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները սերտ և դաշնակցային են, սակայն, միևնույն ժամանակ, հեշտ չեն։
«Արևմուտքը փորձում է, ԱՊՀ որոշ այլ անդամների օրինակով, հնազանդեցնել և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ», – նշել է Սերգեյ Լավրովը:
Ի գիտություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն դրա համար պետք է բավարարի կազմակերպության չափանիշները: