Սերգեյ Լավրով. Արևմուտքի ցանկությունը՝ պահպանել իր հեգեմոնիան, առանց այս մեծ աշխարհաքաղաքական խնդրի լուծման, Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում ոչ մի ճգնաժամ չի կարող լուծվել
Սերգեյ Լավրով. Արևմուտքի ցանկությունը՝ պահպանել իր հեգեմոնիան, առանց այս մեծ աշխարհաքաղաքական խնդրի լուծման, Ուկրաինայում և աշխարհի այլ մասերում ոչ մի ճգնաժամ չի կարող լուծվել

Արևմուտքը ցանկանում է պահպանել իր հեգեմոնիան, առանց լուծելու այս հիմնական աշխարհաքաղաքական խնդիրը, ոչ մի ճգնաժամ չի կարող լուծվել ոչ Ուկրաինայում, ոչ էլ աշխարհի այլ մասերում,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցել՝ չնայած Կիևը լցվել է ամերիկյան զենքով, սակայն խնդրի լուծման հարցը միայն շփման գծում չէ, այն ավելի գլոբալ է։

«Ներկայիս ճգնաժամի կարգավորման բանակցությունները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, ոչ թե Վլադիմիր Զելենսկիին, ով Արևմուտքի խամաճիկն է, այլ նրա տերերին։ Մենք վաղուց ենք պատրաստ նման երկխոսության, մեր առաջարկները եղել են ինչպես 2009-ին, այնպես էլ 2021-ի դեկտեմբերին։ Արեւմուտքը լկտիաբար հրաժարվեց, բայց այս թեմայով խոսելն ու այս բոլոր խնդիրները լուծելն անխուսափելի է։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- ասել է Սերգեյ Լավրովը։