Սերբիայում ուսանողուհիները բողոքի ցույց են անցկացրել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սերբիայում ուսանողուհիները Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բողոքի լայնածավալ ակցիա են անցկացրել։ Նրանք դուրս են եկել կոռուպցիայի դեմ: Կոռուպցիայի հետ մեկտեղ ուսանողները բողոքում էին նաև կանանց նկատմամբ բռնության դեմ։
Սերբիայում գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում։ Զանգվածային երթերը սկսվել են նոյեմբերին երկաթուղային կայարանի աղետից հետո, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։
Բողոքի մասնակիցները կառավարությունից պահանջում են հրապարակել կայարանի տանիքի փլուզման հետ կապված փաստաթղթեր, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հանել բողոքի ակցիայի մասնակից ուսանողների մեղադրանքը, ավելացնել բարձրագույն կրթության բյուջեն։