Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կարող է վաղաժամկետ հրաժարական տալ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կարող է հրաժարական տալ։
Լրագրողների հետ զրույցում Վուչիչը հայտարարել է, որ իր նախագահական ժամկետը մոտենում է ավարտին և ենթադրել է, որ կարող է վաղաժամկետ հրաժարական տալ։
«Ես կարող եմ շուտով հրաժարական տալ», – լրագրողներին ասել է նա Պեկին կատարած այցի սկզբում։
Բացի այդ, Վուչիչը խոսել է նաև Սերբիայում տեղի ունեցող լայնածավալ բողոքի ցույցերի մասին՝ դրանք անվանելով «անբովանդակալից»։
«Դրանք իմաստալից չեն, դատարկ են և առանձնապես շատ չեն», – ասել է Վուչիչը։
Տեղեկատվության համար՝ Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականին երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո, որը խլել է 16 մարդու կյանք։ Ուսանողական բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային հակակառավարական շարժման։ Ընդդիմությունը և ակտիվիստները մեղադրում են կառավարությանը կոռուպցիայի և անգործունակության մեջ։