Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին ինը միգրանտ խեղդվել է գետում
Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանին գտնվող Դրինա գետում ինը միգրանտ է խեղդվել։ Տեղեկությունը տարածում է BBC -ն։
Պարբերականի տվյալներով՝ միգրանտները փորձել են անցնել գետը, երբ նրանց նավակը շրջվել է։ Իշխանությունների տվյալներով՝ առնվազն 18 փրկվածների, այդ թվում՝ երեք երեխաների, հաջողվել է հասնել Բոսնիայի ափ։ Երկու երկրների փրկարար խմբերը գետում փնտրում են ևս մի քանի մարդու։
Միաժամանակ տեղական լրատվամիջոցները գրում են, որ փնտրում են նաև մաքսանենգների, ով ապօրինի կերպով միգրանտներ է տեղափոխել սահմանով։
Սերբիայի իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լուբովիա քաղաքի մոտ։ Ոստիկանությունը նշում է, որ միգրանտների մեծ մասը Մարոկկոյից են։
Սերբիան և Բոսնիան Արևմտյան Բալկաններով դեպի ԵՄ միգրացիոն ճանապարհի հիմնական տարանցիկ երկրներն են։