Սեպտեմբերի 24-ի օրվա վերջից մինչև սեպտեմբերի 25-ի առավոտ, Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալանոց փոթորկալից ալեկոծություն

14:17, 24.09.2026

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 24-ի օրվա վերջից մինչև սեպտեմբերի 25-ի առավոտ Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ։ Աբխազիայի, Աջարիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Ռաչա-Լեչխումիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի շրջաններում տեղ-տեղ՝ ուժգին ինտենսիվությամբ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալանոց փոթորկալից ալեկոծություն։

«Սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերի վրա՝ ջրհեղեղներ, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սողանքա-սելավային գործընթացների ձևավորում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», — նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ