Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 18 տարի
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 18 տարի

2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 18 տարի: Նյու Յորքում  հուշ միջոցառումները կսկսվեն առավոտյան ժամերին, որտեղ բարձրաձայնելու են բոլոր մահացածների անունները: Միջոցառմանը ներկա են գտնվելու միայն ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքները:

Հատուկ այդ օրվա համար Նյու Յորքում բացվելու են մի քանի ցուցահանդեսներ, որոնք նվիրված են ահաբեկչության թեմային: Հիշատակի երեկոներ նախատեսված են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում:

Հատուկ միջոցառում տեղի է ունենալու նաև Պենտագոնում, որտեղ զոհվածների հիշատակը հարգելու են մեկ րոպե լռությամբ: Միջոցառմանը ներկա կլինի ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» մահապարտ ահաբեկիչները առևանգել էին չորս ինքնաթիռ: Նրանցից երկուսով հարձակվել են համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերի վրա, ևս մեկը բախվել է Պենտագոնի շենքին, իսկ չորրորդ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոմերսեթ կոմսությունում: Ողբերգական օրը զոհվել է մոտ երեք հազար մարդ, վեց հազարը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: