Սենատորների հետ հանդիպմանը զրուցել ենք Վրաստանում առկա վիճակի մասին, թե ինչ հեռանկարներ ունենք ՆԱՏՕ-ին անդամակցության տեսանկյունից. Ալեկո Էլիսաշվիլի
Սենատորների հետ հանդիպմանը զրուցել ենք Վրաստանում առկա վիճակի մասին, թե ինչ հեռանկարներ ունենք ՆԱՏՕ-ին անդամակցության տեսանկյունից,- այս մասին Սենատորների հետ հանդիպումից հետո, հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ՝ Ալեկո Էլիսաշվիլին:
«Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես կարելի է իրականացնել ընտրական բարեփոխումները, և արդյոք հնարավորություն կլինի անցկացնել նորմալ ընտրություններ: Խոսակցություն կար նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, քանի որ դատարանին անհրաժեշտ է իրական բարեփոխում, որպեսզի լինի անկախ դատական համակարգ: Այս ամբողջ ընթացքում մենք խոսում էինք այս հարցերի շուրջ», – ասել է Էլիսաշվիլին:
Խորհրդարանական ընդդիմության անդամների և սենատորներ Ռոբ Պորտմանի և Ջին Շահինի հանդիպումը կայացել է՝ «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցում: