Սենատորներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը Կոնգրեսում ներկայացրել են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մասին օրինագիծը
Սենատորներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը Կոնգրեսում ներկայացրել են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատ սենատորներ Ջիմ Ռիշն ու Ջին Շահինը ներկայացրել են Ռուսաստանի «ստվերային նավատորմի մասին» օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆայնենշլ Թայմս»-ը։

Մեդիայի տվյալներով՝ պատժամիջոցներն ուղղված են ինչպես ռուսական նավթատարների դեմ, որոնք Ռուսաստանը օգտագործում է պատժամիջոցներից խուսափելու համար, այնպես էլ հեղուկ գազի հետ կապված նախագծերի դեմ։

Փաստաթղթի հեղինակների թվում են նաև երկու կուսակցություններից ևս յոթ կոնգրեսականներ։

Ինչպես նշում է մեդիան, օրինագծի հաստատման դեպքում այն կընդլայնի սահմանափակումները Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ և հարված կհասցնի Հյուսիսային բևեռում գտնվող բնական գազի հեղուկացման նախագծերին։