Սենատոր Լինդսի Գրեհեմ. Եթե Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը տեղի ունենա, պատերազմը կավարտվի մինչև Սուրբ Ծնունդ
Եթե ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը կայանա, ապա Ուկրաինայում պատերազմը հնարավոր է ավարտվի մինչև Սուրբ Ծնունդ։ Այս մասին գրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրահեմը։
Նրա խոսքով՝ եթե եռակողմ հանդիպում չկայանա, ապա Դոնալդ Թրամփը կարող է Վլադիմիր Պուտինին լուրջ հետևանքներ պարտադրել։
«Եթե կայանա նախագահ Դոնալդ Թրամփի, նախագահ Զելենսկու և Պուտինի եռակողմ հանդիպումը, ապա ես զգուշորեն օպտիմիստ կլինեմ, որ այս պատերազմը կավարտվի մինչև Սուրբ Ծնունդ։ Եթե այս հանդիպումը չկայանա, կարծում եմ, որ նախագահ Թրամփը կարող է լուրջ հետևանքներ պարտադրել Պուտինին և բոլորին, ովքեր գնում են նրա նավթն ու գազը», – գրել է Լինդսի Գրահեմը։