ՍԷՄԷԿ – Քաղաքացիների բողոքների հիման վրա փետրվարի 17-ին ՍԷՄԷԿ-ում տեղի կունենա Թբիլիսի Էներջի ընկերության հանրային լսումները

12:43, 12.02.2025

Քաղաքացիների կողմից բարձրացված բողոքների հիման վրա փետրվարի 17-ին ՍԷՄԷԿ-ում տեղի կունենա «Թբիլիսի Էներջի» ՍՊԸ-ի հանրային լսումները, ասվում է ՍԷՄԷԿ-ի հաղորդագրության մեջ։

Վրաստանի էներգետիկայի ազգային հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ լսումները կապված են 500 մմ գազատարի վնասման փաստի հետ։

«Թբիլիս Էներջի» ՍՊԸ-ին պատկանող 500 մմ տրամագծով գազատարի պատահական վնասման պատճառով փետրվարի 9-ից բնական գազի մատակարարումն ընդհատվել է 150 հազար բաժանորդի։ Ընկերության կողմից իրականացված համապատասխան տեխնիկական աշխատանքների արդյունքում մինչ այժմ վերականգնվել է անջատված բաժանորդների 70%-ի գազամատակարարումը։

Ընկերությունից հայտնում են, որ մնացած բաժանորդների գազամատակարարման վերականգնումը կավարտվի այսօր մինչև օրվա վերջ։

500 մմ գազատարի վնասման դեպքը հետաքննվում է համապատասխան գերատեսչությունների կողմից, և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի։

«Հիմք ընդունելով տարբեր հարթակներում (զանգերի կենտրոն, սոցիալական ցանցեր) քաղաքացիների բողոքները՝ կապված գազամատակարարման վերականգնման և դրա հետ կապված հարցերի ժամանակին հանրության իրազեկման հետ, փետրվարի 17-ին Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում տեղի կունենա «Թբիլիսի Էներջի» ՍՊԸ-ի հանրային լսումները»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ