Սաուդյան Արաբիայում ընթանում է Սերգեյ Լավրովի ու Մարկո Ռուբիոյի հանդիպումը
Սաուդյան Արաբիայում սկսվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Արդեն տարածվել են հանդիպման սկզբի լուսանկարները։
Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը մասնակցում է նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Բանակցություններին ամերիկյան պատվիրակությունը ներկայացնում են նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։