Սաուդյան Արաբիայում անցկացվում է իսլամական և արաբական երկրների գագաթնաժողով
Սաուդյան Արաբիայում անցկացվում է իսլամական և արաբական երկրների գագաթնաժողով։ Ռիադում անցկացվող միջոցառմանը մասնակցում են տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
Գագաթնաժողովում քննարկվելիք գլխավոր հարցը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողություններն են։ Ինչպես և սպասվում էր, գագաթնաժողովը կդատապարտի Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում։
Նախնական պլանի համաձայն՝ շաբաթ և կիրակի Սաուդյան Արաբիայում պետք է անցկացվեին երկու արտահերթ գագաթնաժողովներ, սակայն, ըստ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության, այն կփոխարինվի մեկ գագաթնաժողովով: