Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում պայթյուններից հետո օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

18:02, 19.09.2026

Ռոյթերսը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում պայթյուններից հետո օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների գրասենյակը չի պատասխանել լրացուցիչ հարցերին։

Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան երեկ երեկոյան հեռախոսով նախազգուշացում է տարածել մայրաքաղաք Ռիադի շրջակայքում հնարավոր սպառնալիքի մասին։

Ռոյթերսի կողմից հրապարակված տեսանյութում նաև երևում է սև ծուխ, որը բարձրանում է վառելիքի բաքերի հետևից, չնայած դեռևս պարզ չէ, թե ինչն է առաջացրել պայթյունները և որքան մեծ է վնասը։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, երեկ երեկոյան տրված նախազգուշացումը առաջինն է այն բանից հետո, երբ Եմենի հուսիթ ապստամբները հուլիսին հարձակումներ են սկսել Սաուդյան Արաբիայի վրա։

Նմանատիպ