Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ընթանում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը։
Ամերիկյան կողմը բանակցություններին մասնակցում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսի հետ։ Հանդիպմանը Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացնում են արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Սաուդյան Արաբիայում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որտեղ հանդիպել է արքայազն Սալմանին։ Զելենսկին չի մասնակցում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին։
Ջիդայում բանակցությունները Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջին բարձր մակարդակի հանդիպումն է այն բանից հետո, երբ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առերեսվեցին Վլադիմիր Զելենսկու հետ: Դրանից հետո Վաշինգտոնը դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիա այցից առաջ հույս էր հայտնել, որ ուկրաինական կողմի հետ հանդիպումը լավ կանցնի և ասաց, որ Վաշինգտոնի կողմից Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը կարող է «լուծվել» Սաուդյան Արաբիայում բանակցությունների ընթացքում։