Սաուդելի թայֆունը հարվածել է Չինաստանի արևելյան ափին, ստիպելով իշխանությունները տարհանել ափամերձ բնակիչներին

14:35, 28.08.2026

Չինաստանի արևելյան ափին հարվածել է «Սաուդել» թայֆունը: Ստիքիայի պատճառով Չինաստանի իշխանությունները ափամերձ գոտում բնակվող բնակչությանը տարհանման կոչ են արել:

Չինաստանի պետական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ թայֆունը Թայժոու և Վենժոու քաղաքներին հարվածել է առավոտյան:

Վենժոու քաղաքի իշխանությունները ավելի քան 820 000 մարդու էվակուացիայի հրաման են տվել, իսկ Թայժոուի իշխանությունները գետերի վրա դադարեցրել են ութ ուղևորատար լաստանավերի տեղաշարժը և էվակուացիայի կոչ են արել 52 000 մարդու:

«Սինհուա» պետական լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ բնակավայրերում այս պահին նկատվում են տեղատարափ անձրև և ուժգին քամի:

Այդ հետ մեկտեղ, ԶԼՄ-ների փոխանցմամբ, Չինաստանի երկաթուղային օպերատոր China Railway Shanghai Group-ը հինգշաբթի երեկոյանից մինչև ուրբաթ ժամանակավորապես դադարեցրել է երկաթուղային տեղաշարժը:

Նմանատիպ