Մեկ շաբաթից աշխարհի բնակչության մի մասը տոնելու է Սուրբ Ծնունդը: Լապլանդիայում գտնվող Սանտա Կլաուսի գյուղում, տարվա այս ժամանակահատվածում հավաքվում են բազմաթիվ մարդիկ: Առանձնահատուկ բազմություն է գյուղի փոստի տարածքում, այստեղ են հավաքվում Սանտային նամակ ուղարկելու ցանկացողները:
Սանտան ողջ աշխարհից օրեկան ստանում է մոտ 30 հազար նամակ: Բացի այդ, Սանտան ավանդաբար դիմում է բնակչությանը:
2018 թվականին Սանտան ունի առանձնահատուկ խնդրանք: «Օգնենք բնությանը, որն այսօր վտանգի առջև է»,-կոչ է արել Լապլանդիայից Սանտան երեխաներին:
«Ձեզանից այս տարի ստացել եմ լավագույն ցանկություններ և լավ նամակներ: Ո՜րն է լինելու իմ այս տարվա ուղերձը. Երեխաները ինձ գրում են բազմաթիվ նամակներ և գտնում եմ, որ աշխարհում լավ բաներ են տեղի ունենում: Քանզի երեխաների ցանկություններում է, օրինակ առողջությունը և երջանկությունը ծնողների և ընտանիքի անդամների համար: Ինչպես գիտեք, ես գնահատում եմ այս արժեքները, ինչպիսիք են՝ բարին, ուրախությունը, ընկերությունը, բնության հանդեպ սերը: Մեր բարեկամ բնությունը այս պահին վտանգի առջև է և մենք միասին կարող ենք նրան մեծ նվեր անել, մենք կարող ենք օգնել բնությանը: Բոլորիդ ցանկանում եմ երջանիկ Սուրբ Ծնունդ»,-այս խոսքերով է դիմել Սանտա Կլաուսը աշխարհի բնակչությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan