Սանդրո Ռաքվիաշվիլին Խաթունա Սամնիձեի հայտարարությունն առանց շեմի համամասնական համակարգի կապակցությամբ, անվանում է կառուցողական և պատասխանատու
«Գիրչի»-ի անդամ, Սանդրո Ռաքվիաշվիլին, կառուցողական և պատասխանատու է անվանել «Հանրապետական կուսակցության» նախագահ, Խաթունա Սամնիձեի հայտարարությունը, առանց շեմի համամասնական համակարգի վերաբերյալ:
Ռաքվիաշվիլիի խոսքով, զրոյական շեմով համամասնական ընտրակարգի վերաբերյալ օրինագիծ նախաձեռնելու դեպքում, «Գիրչին» կմտնի խորհրդարան ու կդադարեցնի բոյկոտը:
«Սա շատ տրամաբանական, կառուցողական և պատասխանատու որոշում է, քանի որ սահմանադրության փոփոխությունն ավելի կարևոր է, քան ընդդիմության ցանկացած այլ պահանջ: Ուրախ եմ, որ նման հայտարարություն է արվել, և համոզված եմ, որ ընդդիմության մեջ բավականին շատ մարդիկ կան, ովքեր այդպես են մտածում:
Բնականաբար, հենց որ այս առաջարկը դրվի սեղանին, մենք կմտնենք խորհրդարան: Համոզված եմ, որ մենք մենակ չենք լինի:
Մենք կարծում ենք, որ եթե սահմանադրությունը փոխվի, մենք բոյկոտի կամ նման որոշման անհրաժեշտություն չենք տեսնում: Մեր դեպքում դա չի լինի միանվագ»,- հայտարարել է Ռաքվիաշվիլին:
«Հանրապետական կուսակցությունը» պատրաստ է աջակցել առանց շեմի համամասնական ընտրակարգի հարցին: Սամնիձեն պարզաբանում է, որ կուսակցությունը կշարունակի բոյկոտել խորհրդարանը, բայց պատրաստ է աջակցել ազատ համամասնական ընտրությունների հարցին: